տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի 300 ամենահարուստ մարդիկ անցած տարի իրենց կարողությունն ավելացրել են ավելի քան...

Աշխարհի 300 ամենահարուստ մարդիկ անցած տարի իրենց կարողությունն ավելացրել են ավելի քան կես տրիլիոն դոլարով

186
0

igdaa58yZQy8

Աշխարհի 300 ամենահարուստ մարդկանց կարողությունն անցած տարում ավելացել է 524 մլրդ դոլարով՝ կազմելով 3.7 տրլն դոլար։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Այս ընթացքում ամենաեկամտաբեր ոլորտը եղել է տեխնոլոգիականը։ Ցուցակի 300 միլիարդատերերից միայն 70-ն են կորուստներ ունեցել։ Այս պահին ամենահարուստ մարդը Բիլ Գեյթսն է, ում կարողությունն աճել է 15.8 մլրդ դոլարով՝ կազմելով 78.5 մլրդ։ Դրան նպաստել է այն հանգամանքը, որ անցած տարի Microsoft-ի բաժնետոմսերի գինն աճել է 30 տոկոսով։ Երկրորդ տեղում մեքսիկացի Կարլոս Սլիմն է, ով անցած տարի կորցրել է 1.4 մլրդ, եւ նրա կարողությունը գնահատվում է 73 մլրդ դոլար։ Երրորդն իսպանացի Ամանսիո Օրտեգան է։ Առևտրային Inditex ընկերության սեփականատերն անցած տարի վաստակել է 9 մլրդ դոլար՝ իր կարողությունը հասցնելով 66 մլրդ դոլարի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here