Վիկինգների կարծիքով` 2014 թվականի փետրվարի 22-ին կլինի աշխարհի վերջը: Այդ օրը նախանշված է հերթական Ապոկալիպսիսը, որը վիկինգների լեզվով կոչվում է Ռագնարոկ: Հենց այդ օրը Օդին աստվածը կսպանվի Ֆենրիր հսկա գայլի կողմից: Ավանդության համաձայն` կա միայն երկու մարդ, ովքեր կշարունակեն քաղաքակրթությունը Երկիր մոլորակի վրա: Վիկինգների առասպելների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները որոշել են Ռագնարոկի օրը: Այսինքն, մինչև աշխարհի վերջը մնացել է 98 օր:
Այս փաստը փորձում են օգտագործել եվրոպացի գործարարները: Օրինակ բրիտանական Յորկ քաղաքում, որը կապված է սկանդինավյան ժողովուրդների հետ, խանութներում և զվարճանքի կենտրոններում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, իսկ ամեն երեկո փող են նվագում` ազդարարելով աշխարհի մոտալուտ ավարտը: Փետրվարի 15-23-ը Յորկում կանցկացվի վիկինգների համաեվրոպական փառատոն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: