Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Բանգկոկ, քանի որ ընդդիմությունը նախատեսում է հունվարի 13-ից սկսել բողոքի զանգվածային ակցիաներ և «փակել» քաղաքը։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի տրանսպորտի նախարարությունը։
Չնայած ընդդիմությունը խոստացել է, որ չի արգելափակելու Բանգկոկի միջազգային օդանավակայանի աշխատանքը, այդուհանդերձ Singapore Airlines-ը, Hong Kong Airlines-ն ու Cathay Pacific-ը որոշում են կայացրել դադարեցնել չվերթները Թաիլանդի մայրաքաղաք։