տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերությունը կստուգի Վատիկանի ֆինանսական վիճակը

Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերությունը կստուգի Վատիկանի ֆինանսական վիճակը

244
0

url

Ernst & Young համաշխարհային համբավ ունեցող խոշոր աուդիտորական ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնած վարչական և ֆինանսական բարեփոխումների շրջանակում կստուգի Վատիկանի ֆինանսական վիճակը։ Այս մասին հաղորդում է Վատիկանի պաշտոնական կայքը։

Եվս մեկ խորհրդատվական ընկերություն ստուգում է Վատիկանի բանկում մոտ 19 հազար մասնավոր հաշիվները։ Ավելի վաղ Հռոմի պապը հիմնել է ֆինանսական շարժերը վերահսկող հանձնաժողով, որի նպատակն էր վարչությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելը։ Նման կառույց նաև ստեղծվել էր՝ հետևելու Վատիկանի բանկի շարժին։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այս քայլերը պայմանավորված են նախկինում Կաթոլիկ եկեղեցում բազմաթիվ ֆինանսական սկանդալների հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here