Yamaha Motor Co. ընկերությունը, որն արտադրում է աշխարհում հայտնի մոտոցիկլետները, պատրաստվում է մինչև 2020 թվականն արտադրել ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով ընկերության նախագահ Հիրոյուկի Յանագիին:
Ճապոնական ընկերությունն ավելի վաղ էր պատրաստվում գնալ այդ քայլին, սակայն տնտեսական իրավիճակը ստիպել է հետաձգել ծրագրերը: Յանագին ասել է, որ ցանկանում է ավելացնել իր ընկերության հաճախորդների թիվը, այդ թվում` մեքենաներ արտադրելու հաշվին: Այս մասին Յանագին ասել է Տոկիոյի ամենամյա ավտոսալոնում: