Գեներալիսիմուս բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է ամենագլխավոր:
Այն բարձրագույն զինվորական կոչում է, որը տրվել է Սրբազան Հռոմեական կայսրությունում, իսկ ավելի ուշ նաև Ռուսաստանում և Չինաստանում, հետագայում նաև այլ երկրներում։
Այս կոչումը տրվել է տրվել է այն զորավարներին, ովքեր պատերազմական շրջանում ղեկավարել են մեկ կամ մի քանի բանակ, մի քանի դեպքերում գեներալիսիմուս կոչումը տրվել է նաև ազնվանական տոհմից սերող ազդեցիկ անձանց կամ քաղաքական գործիչներին։
Ահա աշխարհի գեներալիսիմուսների ցուցակն ամբողջությամբ
իշխան Ալբրեխտ Վալլենշտեյն (1583 — 1634)
իշխան Ռայմոնդո Մոնտեկուկկոլի (1609 — 1680)
իշխան Կառլ Լոտարինգիացի (1712 — 1780)
իշխան Մաքսիմիլլիան Բավարիացի (1662 — 1726)
իշխան Եվգենի Սավոյացի (1663 — 1736)
կոմս Լեոպոլդ Յոզեֆ Դաուն (1705 — 1766)
կոմս Էռնստ Գիդեոն Լաուդոն (1716 — 1790)
հերցոգ Կառլ (1771 — 1847)
իշխան Կառլ Ֆիլիպ Շվարցենբերգ (1771 — 1820)
Ռուսաստանում այս կոչումը առաջինը ստացել է զորավար Ա. Ս. Շեյնը Պետրոս I-ից 1696 թվականի հունիսի 28-ին։
Ֆ. Յու. Ռոմոդանովսկին և Ի. Ի. Բուտուրլինը ոչ պաշտոնապես ստացել են այդ կոչումը Շեյնից 2 տարի առաջ՝ 1964 թվականին։
Պաշտոնապես Ռուսաստանում գեներալիսիմուս կոչումը մտցվել է ռազմական կանոնադրությամբ 1716 թվականից։ Ռուսաստանում գեներալիսիմուս կոչմանն արժանացած մյուս անձինք են՝
իշխան Ա. Դ. Մենշիկով — 1727 թվականի մայիսի 12
արքայազն Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգսկի (Իվան VI կայսրի հայրը) — 1740 թվականի նոյեմբերի 11
Ալեքսանդր Սուվորով — 28 հոկտեմբերի 1799
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1954 թվականի հունիսի 26-ի ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվել է «Սովետական Միության Գեներալիսիմուս» կոչումը և հունիսի 27-ին Ստալինին շնորհվել է այդ կոչումը։ Ներկայումս Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ գեներալիսիմուս կոչումը նախատեսված չէ։
Չինաստան
Յուան Շիկայ (1859 — 1916)
Սուն Յատսեն (1866 — 1925)
Տան Ցզիյաո (1882 — 1927)
Չան Կայշի (1887 — 1975)
Չժան Ցզոլին (1875 — 1928)
Պու Ի (1906 — 1967)
Չեչնիա
1996 թվականի դեկտեմբերի 23-ի Իչկերիայի Չեչնիայի Հանրապետություն սահմանել է գեներալիսիմուս կոչումը և հետմահու շնորհել այն Ջոհար Դուդաևին։ Նրանից բացի նույն կոչումը ստացել են Ասլան Մասխադովը (1951-2005) և Շամիլ Բասաևը (1965 — 2006)
Ֆրանսիսկո Ֆրանկո Բաամոնդե (Իսպանիա) (1892 — 1975)
Ֆրեդրիկ I (Շվեդիայի թագավոր)
Ռաֆայել Տրուխիլո (Դոմինիկյան Հանրապետություն)
Ֆրանսիսկո Միրանդա (Վենեսուելա)
Կիմ Իր Սեն (Չինաստան)
Ալֆրեդո Սթրեսսներ (Պարագվայ)