տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի բնակչության 1/3-ն ապրում է աղքատության մեջ. ՄԱԿ

Աշխարհի բնակչության 1/3-ն ապրում է աղքատության մեջ. ՄԱԿ

55
0

OLYMPUS DIGITAL CAMERA

Աշխարհում ավելի քան 2,2 միլիոն մարդ ապրում է չքավորության պայմաններում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 2014թ.-ի զեկույցի մեջ, որ այսօր հրապարակվել է միջազգային կառույցի պաշտոնական կայքում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 1,2 միլիարդ մարդ ապրում է՝ ունենալով օրական 1,25 դոլարից պակաս եկամուտ: Աշխարհի 91 երկրներում շուրջ 1,5 միլիոն մարդ ստիպված է պայքարել առողջապահության, կրթության և կենսապահովման ոլորտներում առկա խնդիրների հետ: Աղքատ մարդկանց մի զգալի մասը՝ 842 միլիոն մարդ, մշտապես քաղցում է, ինչը կազմում է համաշխարհային բնակչության 12 տոկոսը:

Զեկույցի տվյալներով աշխարհում 800 միլիոն մարդ ապրում է չքավորության սահմանագծին, իսկ Երկրագնդի բնակիչների 80%-ը չեն ստանում սոցիալական նպաստ, գործազրկության ապահովագրություն ու թոշակ:

Նշենք, որ ՄԱԿ-ի կողմից ուսումնասիրված 187 երկրների թվում 87-րդն է: Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը 57-րդն է, Վրաստանը՝ 79-րդը, Ադրբեջանը՝ 76-րդը, Թուրքիան՝ 69-րդն, իսկ Իրանը զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը:

Աշխարհի ամենաբարգավաճ երկրների հնգյակում են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու ԱՄՆ-ը: