Ֆրանսիական «ՊՍԺ»-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն, ում հավաքականը չի կարողացել Մունդիալ 2014-ի ուղեգիր ձեռք բերել, այժմ գտնվում է Լոս Անջելեսում: Այստեղ նա տեղի լրագրողներից մեկին կարճ հարցազրույց է տվել: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Իբրահիմովիչը չի արձագանքել այն հարցին, թե ինչպիսի զգացողություն ունի ԱԱ 2014-ի խաղերին հարնդիսատեսի կարգավիճակով հետևելիս: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Լենդոն Դոնովանի բացակայության մասին նա նկատել է. « Դա նրանց խնդիրն է»:
Վերջին հարցը վերաբերվել է աշխարհի առաջնության ապագա հաղթողին:
«Կհաղթի Միացյալ Նահանգները», — նշել է հարձակվողը, իսկ մանրամասնող հարցին պատասխանել է, որ դա «մեծ կատակ է»: