տուն Սպորտ Աշխարհի առաջնությունում բոլորից արագ վազում է Սռնան

Աշխարհի առաջնությունում բոլորից արագ վազում է Սռնան

117
0

Darijo SrnaԽորվաթիայի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դարիո Սռնան Նիդերլանդների հավաքականի հարձակվող Արիեն Ռոբենից խլել է Մունդիալ 2014-ի ամենաարագավազ ֆուտբոլիստի տիղոսը: Այս մասին հաղորդում է 101 Great Goals-ը:

Կամերունի հետ երեկվա հանդիպման դրվագներից մեկում խորվաթ ֆուտբոլիստը տեղաշարժվել է 32,98 կմ/ժ արագությամբ: Իսպանիայի հավաքականի դեմ խաղում Ռոբենը ցույց էր տվել 31,03 կմ/ժ արագություն: Հատկանշական է, որ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց կյանքի 4-րդ տասնամյակում են:

Հիշեցենք, որ Սռնան ու իր թիմակիցներն երեկ 4 անպատասխան գնդակ էին ուղարկել աֆրիկացիների դարպասը: