տուն Սպորտ Աշխարհի առաջնության խաղերից առաջ հոգեբանը կզրուցի անգլիացի ֆուտբոլիստների հետ

Աշխարհի առաջնության խաղերից առաջ հոգեբանը կզրուցի անգլիացի ֆուտբոլիստների հետ

80
0

1364560

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ համալրվել է հոգեբանով։ Այս մասին գրում է Football Italia-ն։

«Նա սովորական հոգեբան չէ, այլ իր ոլորտում հայտնի բժիշկ Սթիվ Փիթերսն է։ Նա տարբեր մարզաձևերում աշխատելու մեծ փորձ ունի, այդ թվում՝ ֆուտբոլում, որտեղ նա համագործակցելէ «Լիվերպուլի» հետ։ Մենք երկար ժամանակ քննարկում էինք հոգեբան հրավիրելու հարցը, սակայն չէինք կարողանում համապատասխան մասնագետ գտնել», — ասել է անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը Անգլիան միևնույն խմբում մրցելու է Իտալիայի, Կոստա Ռիկայի և Ուրուգվայի հավաքականների հետ։