տուն Սպորտ Աշխարհի առաջնության ժամանակ մրցավարները կարող են 2 ընդմիջում վերցնել

Աշխարհի առաջնության ժամանակ մրցավարները կարող են 2 ընդմիջում վերցնել

59
0

rsz_pa_soccer-fa-cup-referee-12223_6101789ՖԻՖԱ-ն թույլատրել է Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը սպասարկող մրցավարներին ընդմիջումներ վերցնել: Այս մասին հաղորդում է elfvoetbal.nl-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդմիջումներ կարելի է վերցնել միայն երբ խաղադաշտում ջերմաստիճանը 32 աստիճանից բարձր է: Դրանք կարելի է վերցնել միայն 30-րդ և 75-րդ րոպեներին:

Ընդմիջումները կարող են տևել միայն 3 րոպե, որոնք մրցավարը պետք է փոխհատուցի խաղակեսի ավարտին: