տուն Սպորտ Աշխարհի առաջնությանը Զլատանն է պետք, այլ ոչ թե Ռոնալդուն. Իբրահիմովիչ

Աշխարհի առաջնությանը Զլատանն է պետք, այլ ոչ թե Ռոնալդուն. Իբրահիմովիչ

269
0

79196985

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Պորտուգալիայի հետ Աշխարհի առաջնության անցումային խաղերի նախօրեին հայտարարել է, թե ինչու հենց իր թիմը պետք է հանդես գա Մունդիալում:

«Աշխարհի առաջնությանը Զլատանն ավելի պետք է, քան Ռոնալդուն: Ես կարող եմ երկրպագուներին ավելի շատ էմոցիաներ նվիրեմ և յուրահատուկ գոլերի հեղինակ դառնամ: Կարծում եմ, որ ֆուտբոլի երկրպագուները հենց ինձ են ցանկանում տեսնել Բրազիլիայում:

Ես հաղթում եմ Ռոնալդուին որպես խաղացողի, ոչ մի կասկած չկա, որ նա ամենալավ ֆուտբոլիստներից է: Մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք Պորտուգալիայի հետ երկու խաղերում, որպեսզի նա բաց թողնի Աշխարհի առաջնությունը: Աշխարհի առաջնությունը մեծ մարզական միջոցառում է պատմության համար, և բոլոր լավագույն ֆուտբոլիստները պետք է այստեղ լինեն: Եթե Ռոնալդուն, կամ Նեյմարը, կամ Մեսսին, Կամ Չավին բաց թողնեն այս մրցաշարը, ապա շատ բան բաց կթողնի: Շատ ցավում ենք, որ մեզնից մեկը չի խաղալու այնտեղ», — ասել է Իբրահիմովիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here