տուն Լուրեր Աշխարհի առաջին քաղաքական ցույցերից մեկը. Գում Գափու

Աշխարհի առաջին քաղաքական ցույցերից մեկը. Գում Գափու

399
0

Митинг_трудящихся_и_частей_Красной_Армии_в_Баку._1920

Աշխարհում առաջին քաղաքական ցույցերից մեկը կազմակերպել են թուրքական գերիշխանության ներքո գտնվող հայերը:
1878թ Բեռլինյան կոնգրեսից հետո Օսմանյան կառավարությունը երկրի ներսում պետք է իրականացներ քաղաքական և տնտեսական բարենորոգումներ, բարելավեր իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդների` հատկապես հայերի վիճակը, որը ամրագրված էր Բեռլինյան պայմանագրի 61-րդ հոդվածով:
Բեռլինի վեհաժողովից հետո, որը չարդարացրեց հայերի հույսերը, Կոստանդնուպոլիսի հայերը բազմիցս փորձեցին եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրների վրա, պարտադրել սուլթանին և նրա կառավարությանը՝ կատարել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով ստանձնած պայմանները։ 1890-ի հուլիսին Կոստանդնուպոլիսի Գում Գափու թաղամասում նորաստեղծ Հնչակյան կուսակցության կողմից կազմակերպվեց բողոքի ցույց ընդդեմ սուլթանական կառավարության քաղաքականության։ Ցույցին ըստ տարբեր տվյալների մասնակցում էին շուրջ 5000 հայեր:
Գում Գափուի ցույցը ցրվեց, ընդհարումների հետևանքով եղան զոհեր։

1895-ի սեպտեմբերին հայերը նոր քաղաքական ցույց կազմակերպեցին Բաբ Ափում (սուլթանի պալատի մոտ)՝ ի պաշտպանություն «Մայիսյան բարենորոգումների» (1895) նախագծի, որին ըստ տարբեր տվյալների, մասնակցում էր շուրջ 5-6 հազար հայ։
Իշխանությունները դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ ցուցարարների հետ, կազմակերպեցին կոտորած, սպանվեց շուրջ 2 հազար հայ ։
Միջազգային քաղաքագիտական տարբեր գրականություններում այս երկու իրադարձությունները հաճախ համարվում են հեղափոխական պոռթկումներ, քաղաքական դրդապատճառներով առաջին ցույցեր և այլն: