տուն Լուրեր Աշխարհի առաջին կին դեսպանը՝ հայուհի Դիանան

Աշխարհի առաջին կին դեսպանը՝ հայուհի Դիանան

151
0

13.03.14-5979դիանա աբգար

Դիանա Աղաբեկ Աբգարը  ծնվել է 1859թ. հոկտեմբերի 12-ին Արևմտյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում, նորջուղայեցու բարեկեցիկ ընտանիքում: Հետագայում Աղաբեկները տեղափոխվել են Կալկաթա: Այստեղ Անահիտը անգլիական կրթություն է ստացել կանանց մենաստանում, իսկ հայերեն գրել ու կարդալ սովորել է տանը: 1889թ. հունիսի 18-ին Հոնգկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի վաճառական Միքայել Աբգարյանի հետ, ով զբաղվում էր մետաքսի վաճառքով Հնդկաստանի և Ճապոնիայի միջև: Ապա նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է Ճապոնիայի Կոբե նավահանգստային քաղաք` մշտական բնակության:

Նրանք հիմնել են Ա. Մ. Աբգար առևտրական ձեռնարկությունը, ինչպես նաև բացել են Մեծ Արևելյան հյուրանոցը: Ունեցել են հինգ զավակ: 1892թ. Դիանա Աբգարը Կոբեում հրատարակել է իր առաջին` «Սյուզան» վեպը, մի քանի տարի անց «Պատերազմի տնային պատմություններ» վեպը` նվիրված ճապոնացի ժողովրդին: 1906թ.,ամուսնու անակնկալ մահից հետո Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը, մինչև որդու չափահաս դառնալը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդի մասին դասախոսություններով: 1910թ. տեղի է ունեցել Յոկոհամայի գրական-երաժշտական ընկերության առաջին ժողովը, որի ընթացքում Դիանա Աբգարը բանախոսել է Ադանայի հայերի կոտորածների և հայ-թուրքական հարաբերությունների մասին: 1919թ. մայիսին Դիանան մասնակցել է Խարիբունում կայացած Սիբիրի Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, ընտրվել պատվավոր նախագահ: Համագումարի օրակարգի գլխավոր և կարևորագույն հարցը եղել է Հայաստանին շուտափույթ օգնություն հասցնելը: 1920թ. մարտի 7-ին Ճապոնիան de facto ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը: Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին: Ինչ խոսք, այս գործում իր դերն է ունեցել Դիանա Աբգարը: 1923թ. Ճապոնիայի մեծ երկրաշարժի ժամանակ Դիանան եւ իր ընտանիքը հրաշքով ողջ են մնացել: 1926թ. արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցի կատուկ կոնդակին: Դիանա Աղաբեկ Աբգարը մահացել է 1937թ. հուլիսի 8-ին Յոկոհամայում: Թաղված է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատանը ամուսնու կողքին: