Միլենիում» կամուրջն աշխարհի առաջին թեքվող կամուրջն է (Գեյթսհեդ, Անգլիա): Կամուրջի պատվանդաններից մեկը բարձրացված է 50 մետր բարձրության վրա, իսկ մյուսը գտնվում է հորիզոնական վիճակում:
Անգլիացիները շատ են սիրում այս շինարարական գլուխգործոցը: Այս յուրօրինակ շինությունը նման է հսկայական աչքի շարժվող կոպի: Կամուրջը շատ օրիգինալ տեսք ունի և, երբ այն իջնում է, իր տեսքով գրավում է հազարավոր մարդկանց ուշադրությունը:
Թեքված կամուրջի տակով կարող են մեծ նավեր անցնել:
Այսպիսի յուրահատուկ կամուրջ ստեղծելու մասին միտքն առաջացել էր դեռ 1996թ.-ին: Այն իրագործելու համար հարկավոր եղավ երկու տարի: Կամուրջը գործածության հանձնվեց 2001թ.-ին, իսկ նրա կառուցման համար անհրաժեշտ եղավ 44 մլն դոլար:
Միլենիում կամուրջը Հյուսիսային Անգլիայի ամենահայտնի տեսարժան վայրն է:
Երբ կամուրջի իջեցված հատվածով մարդիկ են անցնում` այդ ժամանակ կամրջի տակով կարող են անցնել միայն փոքր նավերը: Երբ պետք է մեծ չափերի նավեր անցնեն, ապա երկու պատվանդանները բարձրանում են և առաջացնում է 25 մետրանոց արանք: Զարմանալի է, բայց կամուրջը բարձրանում է 4.5 վարկյանում:
Միլենիում կամուրջը գիշերային լուսավորվածությամբ:
Կամուրջը ևս մեկ առանձնահատկություն ունի: Այն կազմված է երկու հատվածներից: Մեկը նախատեսված է հեծանվորդների, իսկ մյուսը հետիոտների համար:
Աղբյուրը` blognews.am