տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի ամենամեծ ձեռքերն ունեցող կինը հրաժարվում է անհրաժեշտ վիրահատությունից

Աշխարհի ամենամեծ ձեռքերն ունեցող կինը հրաժարվում է անհրաժեշտ վիրահատությունից

63
0

o_1001860

Թաիլանդի 59-ամյա բնակչուհի Դուանգդժեյ Սամաքսամամը կես դար տառապում է շատ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ ձեռքի մատների գիգանտիզմով։ Այդ հիվանդության պատճառով նրա ձեռքերը հսկայական խողովակներ են հիշեցնում, իսկ դրանց քաշը հասել է տասնյակ կիլոգարմների։ Այդուհանդերձ, կինը հրաժարվում է վիրահատությունից։ Այս մասին գրում է The Daily Star-ը։

Մինչև 20 տարեկանը նա ամաչել է դուրս գալ փողոց, որպեսզի մարդիկ չտեսնեն իր հսկայական ձեռքերը։ Սակայն հետո սկսել է աշխատել ընտանեկան խանութում, ուր անցկացրել է իր ամբողջ կյանքը։ Կնոջ համար մեծ դժավորություն են ներկայացնում նույնիսկ կենցաղային ամենահասարակ գործողութոյւնները, քանի որ ձեռքերը շատ ցավում են։ 25 ատրեկանում նա մեկ անգամ վիրահատվել է, սակայն դրանից հետո ձեռքերի ճարպերը վերականգնվել են, իսկ ծավալներն ավելի մեծացել։ Այդ պատճառով կինը հրաժարվում է վիրահատությունից։