տուն Լուրեր Աշխարհի ամենահին քարտեզի կենտրոնում Հայաստանն է (լուսանկարներ և տեսանյութ)

Աշխարհի ամենահին քարտեզի կենտրոնում Հայաստանն է (լուսանկարներ և տեսանյութ)

690
0

Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որ տեղ է գտել աշխարհի ամենահին՝ բաբելոնական քարտեզի վրա: Մ.թ.ա 6-րդ դարից պահպանված քարտեզի կենտրոնում Բաբելոնն է, հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող 7 կետերը կղզիներ են, ուր անհնար է հասնել: Այս մասին նշվում է Հայաստանի Գրատպության թանգարանի հրապարակման մեջ:

Հայաստանը իբրև տարածքային միավոր` իր անունով, լեռներով, գետերով և քաղաքներով տեղ է գտել նաեւ հետագայում ստեղծված գրեթե բոլոր քարտեզներում: Սրանք փաստացի վկայագրեր են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմական և քաղաքական իրավիճակը տարբեր ժամանակաշրջաններում:

Գրատպության թանգարանում է ցուցադրվում նաեւ հայերեն առաջին տպագիր քարտեզը՝ 1695 թվականին Ամստերդամում տպագրված Համատարած աշխարհացոյցը, որը հայկական քարտեզագրական դպրոցի զարգացման հիմքն է համարվում: