Հաճախ աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչները նաև բավական հաջողակ գործարարներ են, ովքեր իրենց հաշիվներում միլիոնավոր դոլարներ ունեն: Իսկ ովքեր են աշխարհում ամենահարուստ քաղաքական գործիչները, որոնց կարողությունը հայտնի է լրատվամիջոցներին:
Ամենահարուստ քաղաքական գործիչներից է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Բլումբերգը հիմնադրել եւ ղեկավարում է Bloomberg տեղեկավական գործակալությունը: Քաղաքականության մեջ է 1990-ականներից, 2001 թվին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ (առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից): Քաղաքապետի պաշտոնում նա ստանում է 1 դոլար աշխատավարձ եւ ապրում է բացառապես սեփական բիզնեսի շահույթի հաշվին:
Ամենահարուստ քաղաքական գործիչներից է ՌԴ նախագահի նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովը: Նորաստեղծ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ, ներդրումային «ՕՆԵԿՍԻՄ խումբ» մասնավոր հիմնադրամի ղեկավար Պրոխորովը քաղաքականություն է եկել 2011 թ-ի կեսերին:
Ամենատարբեր լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների համաձայն, աշխարհի ամենահարուստ քաղաքական գործիչներից է Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Բիձինա Իվանիշվիլին, ով իր ունեցվածքը դիզել է Ռուսաստանում` ստեղծելով «Ռոսիյսկի կրեդիտ» բանկը: Վրաստանում քաղաքական գործունեություն սկսելուց առաջ Իվանիշվիլին վաճառել է ռուսական իր ակտիվները:
Իտալիայի սկանդալային նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նույնպես ամենահարուստ քաղաքական գործիչների թվում է և բավական մեծ ֆինանսական կարողություն ունի: Նա բացի ֆինանսական միջոցներից մի շարք հեռուստաընկերությունների սեփականատեր է:
Հ.Գ. Իհարկե կարելի է վստահ ասել, որ նշվածներից շատ ավելի հարուստ քաղաքական գործիչներ էլ կան, սակայն նրանց իրական հարստության մասին մեզ շատ քիչ բան է հայտնի: Նմանօրինակ գործիչներից է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում կարողությունը, ըստ որոշ լրատվամիջոցների, անցնում է 200 մլրդը, սակայն ոչ ոք չի հաստատել այս տեղեկությունները փաստերով: