Ամերիկյան հանրահայտ Mars շոկոլադներն արտադրող ընկերության համասեփականատեր 74-ամյա Ժակլին Մարսը մեղադրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կատարելու մեջ, որի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Էլդի քաղաքում: Մարսն իր Porsche-ով բախվել է Մինիվենին, որի 86-ամյա ուղևորուհին տեղում մահացել է: Forbes-ի տվյալներով`հարստությամբ աշխարհի 7-րդ կինը պատասխան կտա դատարանի առաջ դեկտեմբերի 5-ին: