տուն ժամանց Շոու-բիզ Աշխարհի ամենահայտնի բազմազավակ մայրերը (ֆոտոշարք)

Աշխարհի ամենահայտնի բազմազավակ մայրերը (ֆոտոշարք)

287
0

 

Վիկտորիա Բեքհեմ 4 երեխա

Հանրահայտ երգչուհին, մոդելավորող եւ Դեվիդ Բեքհեմի կին Վիկտորիա Բեքհեմն վաստակավոր մայրիկ է: Նրա ավագ որդին` Բրուկլինը 13 տարեկան է, միջնեկը` Ռոմեոն 10, կրտսերը` Կռուզը` 7:  Հերոսուհի մայրիկը 37 տարեկանում լույս աշխարհ բերեց նաեւ երկար սպասված դստերը` Հարպերին, որն արդեն երկու տարեկան է:

beckham

Անջելինա Ջոլի 6 երեխա

Հոլիվուդի ամենահայտնի բազմազավակ մայրիկն, իհարկե, դերասանուհի Անջելիա Ջոլին է: Նրա երեք որդեգրած զավակները` Մեդոքաը, Զախարան եւ Պակս Տիենը, ու երեք բնական ճանապարհով լույս աշխարհ բերածները` Շայլոն, Նոկս Լեոնը եւ Վիվիեն Մարշալինը, ապրում են հաշտ ու համերաշխ: Ջոլիի բոլոր զավակները կրում են Ջոլի Պիտտ ազգանունը: Նրանցից մի քանիսն արդեն սկսել են նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում:

jolie_pitt

Նիկոլ Կիդման 4 երեխա

Դերասանուհի Նիկոլ Կիդմանը, դեռեւս Թոմ Կրուզի հետ ամուսնության ընթացքում որդեգրել է երկու երեխաներ` Իզաբելլա Ջեյնին եւ Կոննոր Էնտոնիին: Այժմյան ամուսնուց` երաժիշտ Կիտ Ուրբանից դերասանուհին լույս աշխարհ բերեց երկու զավակ` Սանդեյ Ռոուզին եւ Ֆեյս Մարգարետին: Կոննորը եւ  Իզաբելլան մնացին Թոմ Կրուզի հետ:

kidman

Մադոննա 4 երեխա 

Երգչուհի Մադոննան նույնպես ունի երկու հարազատ եւ երկու որդեգրած զավակներ: Ավագ դուստը` Լուրդես Մարիա Չիկկոնե Լեոնն արդեն 17 տարեկան է, որդիները` Ռոկկո Ջոն Ռիչչին ծնվել է 2000 թվականին, իսկ Դեվիդ Բանդա Չիկկոնե Ռիչչիին որդեգրել են 2005-ին: 2008 թվականին Մադոննան եւ Գայ Ռիչչին ոդեգրեցին Չիֆունդո Մերսի Ջեյսմ Չիկկոնե անունով աղջկան: Այժմ բոլոր երեխաներն ապրում են աստղայի մայրիկի եւ նրա ընկերոջ` 24-ամյա Բրահիմ Զաիբատի հետ հաշտ ու համերաշխ:

 madonna

Մարիա Շուկշինա 4 երեխա

Ռուս դերասանուհի եւ հաղորդավարուհի Մարիա Շուկշինան 38 տարեկան է, նա ունի 4 երեխա, որոնցից երկուսը զույգը են: Առաջին ամուսնությունից Մարիան լույս աշխարհ է բերել Անյային, ով արդեն 24 տարեկան է: Երկրորդ ամուսնությունից Մարիային մնացել է որդին` 15-ամյա Մակարը, իսկ 2005 թվականին` արդեն երրորդ ամուսնությունից նա ունեցել է զույգ տղաների` Ֆոմային եւ Ֆոկային:

shukshina

Մերիլ Սթրիփ 4 երեխա

Լեգենդար դերասանուհին նույնպես բազմազավակ մայրիկ է: Դուստրերը` Մեմին եւ Գրեյսը մայրիկի հետքերով են գնացել եւ դարձել են դերասանուհին:

streep

Վալերիա 6 երեխա

Երգչուհի Վալերիան 6 երեխաների մայրիկ է: Երեքը` Աննան, Արտյոմը եւ Արսենիյը` նախորդ ամուսնությունից են: Եվս երեքը` երկրորդ ամուսնու` նախորդ ամուսնության զավակներն են`Դմիտրիյը, Դանաենեւ Ելիզավետան: Բոլոր 6 երեխաները հոյակապ հարաբերություններ ունեն, ապրում են, ինչպես մի մեծ երջանիկ ընտանիք: 

valeria

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here