տուն Հասարակություն Մշակույթ Աշխարհի ամենաթանկ նկարը ցուցադրվում է Պորտլենդում

Աշխարհի ամենաթանկ նկարը ցուցադրվում է Պորտլենդում

232
0

Bacon-Freud-AP

Բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսյեն Ֆրեյսի երեք ուրվանկարները» եռապատկեր աշխատանքը, որը վերջերս Նյու Յորքում Christie’s աճուրդների տան կողմից վաճառվել էր ռեկորդային 142,4 մլն դոլարով, այսօրվանից ցուցադրվում է Պորտլենդի արվեստի թանգարանում:

«Սա շատ նշանակալի իրադարձություն է մեր քաղաքում: Պորտլենդի բնակիչները պատկերավոր արվեստի մեծ երկրպագուներ են», — ասել է թանգարանի պատասխանատու Բրյուս Գենթերը: Ցուցադրությունը կտևի մինչև 2014 թվականի մարտի 30-ը:

Հիշեցնենք, որ եռապատկեր աշխատանքը գնվել է Կատարի շեյխի քրոջ` Մայասա Ալ-Թանիի պատվերով Acquavella նյույորքյան թանգարանի կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here