տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի ամենաթանկ բնակմակերեսը Հոնգ Կոնգում է

Աշխարհի ամենաթանկ բնակմակերեսը Հոնգ Կոնգում է

93
0

3814779

Աշխարհում ամենաթանկ բնակարանները վաճառվում են Հոնգ Կոնգում։ Այդ բնակելի տարածքի մեկ քառակուսի մետրն արժե 245 հազար դոլար, ինչը ռեկորդային է աշխարհում։

Sun Hung Kai Properties ընկերության ներկայացուցիչը ITAR-TASS գործակալությանն ասել է, որ եռահարկ առանձնատան գինն այս շրջանում կազմում է 106 մլն դոլար։ Առանձնատները կառուցված են թաունհաուսների 12 բլոկերից, դրանք գտնվում են Վիկտորիա Պիք թաղամասում, որտեղից լավագույն տեսարանն է դեպի մեգապոլիս։

Այդ առանձնատների բնակելի ընդհանուր մակերեսը կազմում է 433 քառակուսի մետր։ Հոնգ Կոնգը Լոնդոնի և Մոնակոյի հետ մեկտեղ համարվում է աշխարհի ամենաթանկ բնակմակերեսն ունեցող քաղաքները։

Գների նման աճը անշարժ գույքի մասնագետները պայմանավորում են այդ շրջանում հողի բարձր գնով, պահանջարկով, ինչպես նաև բնակչության շրջանում մեծ գումարների կուտակմամբ։