Araratnews-ը ներկայացնում է աշխարհի 5 ամենաազդեցիկ կանանց:
5.Հիլլարի Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղարը, ըստ «Ֆորբս»-ի, 2013-ին գրավում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:Նախկին առաջին տիկին, նախկին նախագահի թեկնածու Քլինթոնն այժմ քաղաքական հանգստի է գնացելˋ խոստանալով վերադառնալ ու իր խոսքն ասել:
4.Միշել Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը, որը երկու դուստրերի մայր է, ոչ միայն նախագահի տիկնոջ դեր է կատարում, այլև ինքն իր հերթին ազդեցիկ կերպար է քաղաքական-հասարակական դաշտում: Նա իր ղեկավարության տակ է առել մանկական գիրության դեմ պայքարն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը:
3.Մելինդա Գեյթս
48-ամյա Մելինդան, ըստ «Ֆորբս»-ի, աշխարհի երրորդ ամենաազդեցիկ կինն է Անգելա Մերկելից և Դիլմա Ռուսսեֆից հետո: Նա ամերիկացի է, «Բիլ և Մելինդա Գեյթսերի» հիմնադրամի համանախագահը:
«Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ հիմնադրամը նախորդ տարի նախաձեռնել է հումանիտար ծրագրերի մի ողջ շարք, այդ թվում նաև պատասխանատվություն վերցրել մինչև 2018 թվականը վերջ դնել աշխարհում պոլիոմելիտ հիվանդությանը:
Մելինդա Գեյթսը երեք երեխաների մայր է:
2.Դիլմա Ռուսսեֆ
Բրազիլիայի 65-ամյա նախագահը, ըստ «Ֆորբս»-ի, 2013 թվականի աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ կինն է:
Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2011 թվականին և այսօր համարվում է աշխարհում կարևորագույն դեր խաղացող կանանցից մեկը: Նրա ղեկավարած երկրի տնտեսությունն աշխարհում 7-րդն է:
Ռուսսեֆի գլխավոր նպատակն է արագացնել երկրի տնտեսական աճը և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը:
Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն այժմ ամուսնալուծված է: Երկրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր, որը 2010-ին նրան թոռնիկ է պարգևել:
1.Անգելա Մերկել
Աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը միակ կին գործիչն է` ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի 5-րդ պատվավոր տեղում:
Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում է 2005 թվականից ի վեր: «Ֆորբս»-ի` աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում Մերկելը վերջին 10 տարում 8 անգամ վերև է բարձրացել: