տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի ամենաազդեցիկ մարդը Պուտինն է. Forbes

Աշխարհի ամենաազդեցիկ մարդը Պուտինն է. Forbes

269
0

123

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Ռուսաստանի Դաշնության 61-ամյա առաջնորդը գլխավորել է անվանի ամսագրի վարկանշային աղյուսակը: Երկրորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, երրորդը` Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Սին Ձի Պինը:

Տասնյակում են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը, Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդի նախկին ղեկավար Բեն Բերնանկեն, ՍաուդյանԱրաբիայի թագավոր Աբուլլահ բեն Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդը, Եվրոպական բանկի նախագահ Մարիո Դրագին, Ուոլ մարտ խանութների ցանցի տնօրեն Մայքլ Դյուկը:

Լավագույնների մեջ են նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (24-րդ), Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն (26-րդ) ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (53-րդ), ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը (69-րդ) և այլոք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here