տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի ամենաազդեցիկ կանայք` ըստ Forbes-ի

Աշխարհի ամենաազդեցիկ կանայք` ըստ Forbes-ի

367
0

Angela_Merkel_(2008)

Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որում կա 9-ն անուն: Օրերս Forbes-ը հրապարակել էր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց աղյուսակը, որում կանանց թիվը կազմել է ընդամենը 12 տոկոս: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այդ թիվը զգալի աճել է: 2011-ին և 2012-ին ցուցակում կար 6 կին, 2010-ին` 5, 2009-ին` 3:

Ամենաազդեցիկ կանանց ցուցակը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով կարողացել է երրորդ անգամ անընդմեջ ստանձնել այդ երկրի ղեկավարումը, իսկ նրա անցկացրած տնտեսական քաղաքականությունն ամենակայունն էր 2008 թվականից սկսված տնտեսական ճգնաժամի ընթացքում ամբողջ եվրագոտում:

Երկրորդը Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն է: Նրան հաջորդում են Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդ Սոնյա Գանդին, ԱՄՀ-ի ղեկավար Կրիստին Լագարդը,  Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն, IBM-ի ղեկվար Վիրջինիա Ռոմետին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարետ Չանը, The New York Times-ի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը, ԱՄՆ-ի դաշնային պահուստային հիմնադրամի նորընտիր ղեկավար Ջանեթ Յելենը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here