Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը The New Times ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է նախագահ Պուտինի ընտանիքին՝ նշելով, որ դրա մասին տեղեկությունները կշարունակեն մնալ փակ։
«Այո, մեզ մոտ այս առումով փակ համակարգ է, սակայն ընդհանուր առմամբ բոլորը գիտեն, որ նա (Պուտինը — խմբ․) ամուսնալուծվել է Լյուդմիլա Ալեքսանդրովնայից։ Գիտե՞ք երբ է քաղաքական գործչին անհրաժեշտ պատմել իր ընտանիքի մասին՝ երբ մարդը մտնում է ընտրապայքարի մեջ, և ընտրողները չգիտեն , թե ով է նա։ Եվ նա պետք է օգտագործի տեղեկատվական իր պաշարը, որպեսզի ընտրողին համոզի՝ այ նայեք, ես այսպես եմ, այսպիսի ընտանիք ունեմ, քվերակե՛ք ինձ համար», — ասել է մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Պուտինը նման խնդիր չունի։ Ըստ Պեսկովի՝ Պուտինը համոզված է, որ ինչ էլ որ անի մարդը, նրա անձնական տարածք ոչ ոք չպետք է մուտք գործի։ «Այդ տարածքը նրա համար ընտանիքն է», — հավելել է Պեսկովը։