տուն Հասարակություն Առողջապահություն Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

510
0

ՀՀ Առողջապահույան նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Աշխարհը առանց պատվաստանյութի…

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։

? Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից…

? Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից…

? Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից…

? Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով…

Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի…»: