Յանան ծնվել է Թբիլիսիում, ապրում է ՌԴ-ում:
Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը նույնպես իր աջակցությունն է ցուցաբերել՝ գնելով Հայաստանից արտահանված ծիրանը։
«Արկղով ծիրանը կտանենք երեխաներին»,- ասել է նա՝ միաժամանակ չմոռանալով հիշեցնել արևահամ մրգի օգտակարության մասին։
Ռուսասաստանի դրոշի ներքո դարձել է.
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն
Աշխարհի կրկնակի չեմպիոն
Եվրոպայի վեցակի չեմպիոն
Ռուսաստանի կրկնակի չեմպիոն

Յանան իր Ինստագրամի էջում կոչ է արել գալ և գնել հայկական ծիրան, ինքն էլ օրինակ է ծառայել։ Նա հպարտանում է իր հայկական արմատներով:
Հիշեցնենք՝ չնայած խոչընդոտներին, Մոսկվայում հայկական բեռնատարներում մնացած գրեթե ամբողջ միրգն այսօր վաճառվել է։