տուն Տնտեսական Աշխատողների թիվն աշխատատեղերից արագ է աճում

Աշխատողների թիվն աշխատատեղերից արագ է աճում

187
0

las_profesiones_mas_demandadas

Հայաստանում աշխատանքային տարիքի բնակչությունն ավելի արագ է աճում, քան թե հասցվում են նոր աշխատատեղեր ստեղծվել: Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի (ՀԲ) մասնագետները` ուսումնասիրելով մեր երկրի աշխատաշուկան: Այս միտումը նկատվել է վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին` 2008-ից հետո: Եվ, որպեսզի բնակչության թվի համեմատ պահպանվեր զբաղվածության 2008-ի մակարդակը, 2009-2015թթ երկրում պետք է լրացուցիչ առնվազն 120 հազար աշխատատեղ ստեղծվեր: Մինդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2014-ի մարտի դրությամբ 2008-ի համեմատ ընդամենը 50 հազարով է ավելացել զբաղվածությունը: Այսինքն` մինչև 2015թ-ը Հայաստանին լրացուցիչ մոտ 70 հազար աշխատատեղ է պետք` հասնելու համար զբաղվածություն/բնակչության 2008թ մակարդակի հարաբերակցությանը:

Ընդ որում այդ հարաբերակցությամբ, այսինքն` աշխատանքային  ռեսուրսների  համեմատ զբաղվածություն (աշխատատեղեր) ապահովելու մակարդակով Հայաստանը զգալիորեն զիջում է եվրոպական երկրներին: Եթե եվրոպական երկրների զբաղվածության ցուցանիշը միջինում 60% է, Հայաստանում այն 2008-ին կազմել է 53%, այժմ նվազել է`կազմելով 52.3%: Որպեսզի Հայաստանում զբաղվածության ցուցանիշը հասնի միջին եվրոպականին՝ մինչև 2015թ անհրաժեշտ է 310 հազար լրացուցիչ աշխատատեղ: