տուն Հասարակություն Աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու մասին օրինագիծը` ԱԺ նիստի օրակարգում

Աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու մասին օրինագիծը` ԱԺ նիստի օրակարգում

293
0
Businesswomen shaking hands

Խորհրդարանն այսօր` հունվարի 22-ին ընթացող նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է տվյալ օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Տվյալ նախագծով առաջարկվում է ՀՀ 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»: