Ազգային ժողովում շարունակվում է«Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, շարունակելով նախորդ օրվա ելույթը, նշել է, որ թեև միջազգային կանոններից է բխում ցանկացած աշխատավարձի բարձրացում, սակայն այն հանգեցնելու է գնաճի, ինչն էլ, ազդելով խոցելի խավերի սոցիալական վիճակի վրա, առաջացնելու է սոցիալական լարվածություն:«Խոցելի շերտերի հիման վրա սոցիալական լարվածության մեծացումը բացասական է գնահատվում: Ուզո՞ւմ եք բարձրացնել աշխատավարձերը, ուրեմն կրճատեք պետական ապարատի քանակը, ստվերը, մենաշնորհը»,- նշել է պատգամավորը: Արամ Մանուկյանը համաձայն չէ, որ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կկրճատի կոռուպցիան, քանի որ կոռուպցիայի կրճատման համար քաղաքական կամք է հարկավոր: «Դատավորների աշխատավարձերն ամենաբարձրն են, բայց ցույց տվեք ավելի կոռումպացված ոլորտ, քան դատական համակարգն է»,- նշել է նա:
Էմմա Պալյան