Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության շրջանակներում տարեսկզբին նախատեսված 50 ծրագրերի հաջողությամբ իրականացումից հետո, Զբաղվածության պետական գործակալությունը լրացուցիչ միջոցներ է հատկացրել՝ ևս 30 ծրագիր իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, անասնապահությամբ զբաղվելու միջոցով կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մարզերում լրացուցիչ միջոցներ են հատկացվել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիքի: Ծրագրի շրջանակներում կենտրոնները սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներից ուղղորդված քաղաքացիներին աջակցում են անասնապահությամբ զբաղվելու գործարար ծրագրի կազմման, անասունի ձեռքբերման հարցերում, ֆինանսավորվում է անասունի և անասնակերի արժեքը, անասնաբույժի ծառայությունը:
Բացի այդ, քաղաքացիներին ամեն ամիս նվազագույն աշխատավարձի 50 %-ի չափով գումար է տրվում անասնապահությամբ զբաղվելու համար: Ծրագրի առավելագույն արժեքը 1 մլն դրամ է, ծրագրի տևողությունը՝ 2 տարի է: Դեկտեմբերի 10-ի դրությամբ աջակցություն է տրամադրվել 600 ընտանիքի: