Բրազիլացի բուժքույրը, ով նկարահանել էր, թե Մունդիալ 2014-ի 1/4 եզրափակիչ Կոլումբիայի հետ խաղի ժամանակ ողի կոտրվածք ստացած Նեյմարին տեղափոխում հիվանդանոցի միջանքով, ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է բրազիլական UOL-ը:
Աղջիկը կոշտ քննադատության էր ենթարկվել, երբ նրա հեռախոսով նկարված տեսանյութը հայտնվել էր համացանցում:
Բուժքրոջը մեղադրել են պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ, քանի որ նա ժպտում ու օդային համբույրներ էր ուղարկում այն պահին, երբ Նեյմարը ցավից տանջվում էր բժշկական պատգարակի վրա:
Հիվանդանոցի ղեկավարությունը հաստատել է այն փաստը, որ Չինտիա անունով բուժքույրն այլևս իրենց մոտ չի աշխատելու: