Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Araratnews.am-ը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին ազատել են աշխատանքից: Այս տեղեկությունն այսօր հաստատվեց: Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով՝ որոշում եմ. Արմեն Դանիելյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից», -ասված է հրամանագրում, փոխանցում են նախագահականի լրատվական ծառայությունից:
Էմմա Պալյան