Գլխավոր դատախազի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը: Նա նշանակվել է դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Իսկ աշխատակազմի ղեկավար նշանակվել Համլետ Գրիգորյանը: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
Էմմա Պալյան