«Հրապարակ»-ը գրում է.
«Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են, և պատճառը Վանեցյանին պաշտպանող հայտարարությունը չէ, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելը։ Վերջին ամիսներին գործընթաց է գնում Սասուն Միքայելյանի կշիռը նվազեցնելու ուղղությամբ։ Եվ դա հատկապես արվում է նրա միջնորդությամբ պաշտոն կամ մանդատ ստացած անձանց հանելու, չեզոքացնելու ճանապարհով։
Դեռ ամիսներ առաջ՝ հուլիսին, աշխատանքից ազատվել է ԴԱՀԿ պետ Հակոբ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին, Սասուն Միքայելյանի միջնորդությամբ, և այստեղ էր տեղափոխվել ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնից։ Իսկ օրեր առաջ էլ աշխատանքից ազատել են Միքայելյանի մեկ այլ մտերիմի՝ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանին»։
Մանրամասները՝ թերթի համարում: