տուն Քաղաքական Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագիծն ընդունվեց

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագիծն ընդունվեց

102
0

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:

Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը:

Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here