տուն Լուրեր Աշակերտների ծանրաբեռնվածությունը կնվազի

Աշակերտների ծանրաբեռնվածությունը կնվազի

182
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Փոփոխությունններից մեկով նախատեսվում է 2020 թվականից կրճատել աշակերտների բեռնվածությունը, ժամաքանակը, ավագ դպրոցում, անկախ հոսքից, աշակերտներին հնարավորություն տալ ընտրել առնվազն 2 առարկա և խորացված սովորել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։

«Այս պահին մշակել ենք, թե անձը հիմնական, ավագ դպրոցի ավարտից հետո ուսումնառության ինչ վերջնարդյունքներ կունենա, մշակվել է առարկայացանկ, թե որ առարկաներով ենք նախատեսում այդ վերջնարդյունքը ձևավորել: Առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև հենքային ուսումնական պլանում: Լինելու է առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակում»,-ասաց Անափիոսյանը:

Կրթության ոլորտի փորձագետ Գագիկ Մելիքյանի խոսքով՝ կրճատվելու է սովորողների ծանրաբեռնվածությունը հատկապես միջին դպրոցում:

«Նախկին հենքային ուսումնական պլանում միջին դպրոցում ունեինք շաբաթական 37 ժամ, այժմ ժամաքանակը փոքր-ինչ կրճատվելու է, հարմարեցվել է սովորողի տարիքային առանձնահատկություններին»,-ասաց Մելիքյանը:

Անափիոսյանը շեշտեց, որ ուսումնական պլանն ու բեռնվածությունը փորձել են հարմարեցնել երեխայի զարգացմանը: Նա դա բավականին կարևոր փոփոխություն համարեց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here