տուն Քաղաքական Վերլուծական Աշակերտների արտահոսքը ՀՀ-ից վերջին 6-7 տարում

Աշակերտների արտահոսքը ՀՀ-ից վերջին 6-7 տարում

189
0

dprocakanՀայաստանում բնակչության թվի նվազման մասին պատկերացում կարելի է կազմել մեր դպրոցների աշակերտների թվից: Սա իհարկե, ամբողջությամբ ճշգրիտ պատկեր չի կարող արտացոլել, քանի որ դպրոցահասակները ընդհանուր բնակչության մի մասն են կազմում: Օրինակ` եթե արտագաղթեն միայն չափահասները, աշակերտների թվի փոփոխությունը շատ չի լինի և պայմանավորված կլինի միայն տարբեր տարիներին ծնված երեխաների թվով: Այնուամենայնիվ, մենք կարող ենք գնահատել նաև տարբեր տարիների երեխաների թիվը և մոտավոր պատկերացում կազմել ինչպես արտագաղթի տեմպերի, այնպես էլ բնակչության նվազման մասին:

Սկսած 2001 թվականից Հայաստանում ծնվածների թիվը հաստատուն աճի միտում է գրանցել: Եթե 2001թ. հանրապետությունում ծնունդների թիվը եղել է մոտ 32100, ապա, դրանից հետո ամեն տարի աստիճանաբար աճելով` ծնունդների թիվը 2011-ին հասավ 43300-ի: Սա նշանակում է, որ սկսած 2006-2007 թթ-ից առաջին դասարանցիների թիվը պետք է աճեր: Իսկ 12-ամյա կրթության վերջնական ներդրումով, 2011-ից  աշակերտների ընդհանուր թիվը մի փոքր կարող էր փոխվել. մի կողմից դպրոցներում արդեն ոչ թե 10 տարբեր տարիների աշակերտներ են սովորում, այլ` 12, մյուս կողմից էլ` բոլորը չէ, որ հաճախում են ավագ դպրոց: Ուստի 12-ամյա կրթության ներմուծման ազդեցությունը աշակերտների թվի վրա կարելի է փոքր համարել և աշակերտների թիվը կապել ավելի շատ ծնունդների թվի հետ: Այսպիսով` քանի որ սկսած 2001-ից ծնունդներն ամեն տարի աճել են, ուրեմն 2007-ից աշակերտների թիվը պետք է որ աճեր:

Պաշտոնական վիճակագրակությունը, սակայն, հակառակ պատկերն է արտացոլում: Եթե 2006-2007 ուսումնական տարում մեր դպրոցներում սովորել է ավելի քան 458 հազար աշակերտ, ապա այժմ նրանց թիվը մոտ 90 հազարով պակաս է: Աճելու փոխարեն մեր աշակերտների թիվը վերջին 6-7 տարում նշանակալի նվազում է: Կարող ենք ասել, որ  վերջին 6-7 տարում Հայաստանից հեռացել է ամեն 5-րդ երեխան (առնվազն), կամ Հայաստանում ծնված երեխաների 22-23 տոկոսը:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here