Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Նևադա նահանգում տեղիէ ունեցել անչափահասների կողմից հրազենի օգտագործմամբ ևս մեկ դժբախտ պատահար։ Աշակերտը հոր հրացանով մուտք է գործել դպրոցի տարածք և սպանել մեկ հոգու, վիրավորել երկու աշակերտի ու ինքնսպան եղել։
Պարզվել է, որ սպանվածը դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն էր, ով Աֆղանստանի պատերազմի վետերան էր։ Նա փորձել է թույլ չտալ աշակերտին կրակել, սակայն մի քանի փամփուշտ է ստացել։ Այս պահին ընթանում է քննություն՝ պարզելու աշակերտի գործողությունների մոտիվները։