17-ամյա Սեմ Մաքնեյրը մեկ տարով հեռացվել է դպրոցից՝ ուսուցչի նկատմամբ «սեռական ոտնձգության համար»։ Նա «մեղադրվում է» ուսուցչուհուն գրկելու մեջ։ Իր արարքը Ջորջիա նահանգի Դուլուտ քաղաքի բնակիչը բացատրում է բարությամբ․ «Երբեք չգիտես, թե մարդ ինչ է զգում այդ պահին։ Նույնիսկ գրկելը կարող է օգնել»։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Տեսանյութում երևում է, որ աշակերտի գրկախառնումից հետո ուսուցչուհին նրան հետ է հրում։ Դպրոցի հայտարարության մեջ ասվում է, որ աշակերտի շրթունքները դիպել են ուսուցչուհու պարանոցին, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրա հեռացման համար։ Ուուսոցչուհին հայտարարել է, որ պատանուն նախկինում զգուշացրել է անկարգ պահվածքի անթույլատրելիության համար, սակայն աշակերտը հերքում է դա։