Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախարարությանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների է հավաքագրում։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
✅Թարգմանիչներ
✅Տվյալների բազա լրացնողներ
✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Կարող եք [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`
Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»,- գրել է նախարարի խոսնակը: