Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ Առողջաօպահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի էջում ուղիղ հեռարձակմաբ ներկայացրել է որոշ խորհրդատվական տեղեկություններ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով և մարդկանց հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ է տավել՝ մասնավորապես հորդորելով հնարավորության դեպքում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը:
Թորոսյանը իր ուղերձում նշել է.
«Հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային տրանսպորտից օգտվելը, ձեռքերը շփեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով նախքան տրանսպորտից օգտվելը և օգտվելուց հետո: Հազալիս և փռշտալիս փակեք քիթը և բերանը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո հնարավորինս շուտ այն գցեք աղբամանը: Մի օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք»:
Ինչպես հայտնի է բազմաթիվ հորդորներից ու հրապարակումներից, նապարարությունը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը օճառով (առնվազն 20 վայրկյանի ընթացքում), նախքան ձեռքերը լվանալը չդիպչել երեսին: Խորհուրդ է տրվում անձնական տրանսպորտով երթևեկելու դեպքում ևս խուսափել շատ ուղևորներ տեղափոխելուց: