տուն Տնտեսական Անորակ հացի մատակարարման սովորություն. ահազանգի հետքերով (լուսանկարներ)

Անորակ հացի մատակարարման սովորություն. ահազանգի հետքերով (լուսանկարներ)

466
0

Ահազանգ անբարեխիղճ տնտեսվարողներ մասին.

Երևանի Նորք Նորքի 3-րդ զանգվածի մթերային խանութներից մեկից գնած հացի մեջ հայտնաբերվել են անհասկանալի պարունակություններ: Այս խանութից օգտվում ենք ամեն օր, բայց դժգոհությունը, ոչ թե խանութին է հասցեագրված, այլ այն տնտեսավորղին, որը ոչ միայն այդ, այլև շատ խանութների է մատակարարում իր վատորակ ու առողջության համար վտանագ հանդիսացող հացը:

Սա առաջին դեպքը չէ. նման դեպք եղել է նաև Ամանորին, երբ նույն տնտեսվարողը իրացրել էր խանութներին  կապտավուն բորբոսներով  պատված լավաշները՝  հմտորեն թաքցնելով այն մի քանի թարմ լավաշի տակ:

Հնարավոր է, որոշ տնտեսավորղներ փորձում են օգտվել արտակարգ իրավիճակից և իրենց անօրակ սնունդը սպառել՝ առանց ամոթի զգացողության ու վտանգի գանահատման:

Սա տարիներով մեր ազգի մեջ սերմացած երևույթ է. դեռ շատերը չեն հասկացել, որ տարիներով թալանված, ժողովրդից կողոպտված ու խաբված երկրում բարքերն ու կարգերն այլևս նույնը չեն, նրանք չեն գիտակցում, որ կարող են մի շատ գեղեցիկ օր կանգնել կոտրած տաշտակի առջև: 

Ու հետո թող չասեն, որ չենք զգուշացրել:

Հ.Գ. Այս երևութը առկա ցավոք սրտի, ոչ միայն սննդամթերքի, այլև՝ տնտեսական ապրանքների հետ կապված, որոքն վաճառվում հիմնականում սուպերմարկետներում, ինչպես օրինակ ժամկետանց մարտկոց կամ ասենք  գրենական պիտույքներ, որոնք նույնպես հնարավոր չէ նախապես ստուգել:

Վարդիթեր Գիշյան