Կարմիր աչքերը, ուռած կոպերը, կնճռոտ մաշկը անքնության արդյունք են: Համաձայն վերջերս կատարված հետազոտությունների` մի խումբ ամերիկացի գիտնականներ պարզել են, որ մարդիկ հմայիչ և բարետես են լինում առնվազն ութ ժամ քնելուց հետո: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Բժշկական գիտությունների թեկնածու Շերին Իբրահիմը, ով Ռոչեսթերի համալսարանի բժշկական կենտրոնի մաշկաբանության ամբիոնի դոցենտ է, պնդում է, որ խնդիրն օրգանիզմի հիդրոտացիան է: «Հիդրոտացիայի ցանկացած փոփոխություն՝ լինի դա ջրազրկում, թե աղերի կուտակում, արտացոլվում է կոպերի մաշկի վրա», — նշում է բժիշկը:
Նա մանրամասնել է, որ մինչև վերջ չի որոշվել հիդրոտացիայի կապը անքնության հետ, սակայն ենթադրաբար, օրգանիզմի ոչ բավարար քնի պատճառով այն չի հասցնում վերականգնվել: