տուն Լուրեր Անքնության պատճառն ուղեղի գերակտիվությունն է

Անքնության պատճառն ուղեղի գերակտիվությունն է

86
0

1364560

Գիտնականները հասկացել են, թե ինչու են որոշ մարդիկ տառապում անքնությամբ։ Պարզվում է, որ նրանց ուղեղը սկզբունքորեն տարբերվում է սովորական մարդու ուղեղից։ Հաղորդում է Meddaily-ն։

Անքնության դեպքում մարդու ուղեղն ավելի ակտիվ է ցերեկը։ Այդ պատճառով է, որ նրա համար ավելի բարդ է «անջատվել» գիշերը։ Այս փաստն ապացուցել է 50 և ավելի բարձր տարիքի 28 մարդու հետազոտությունը։ Արդեն մեկ տարի է, ինչ նրանցից 18-ն ունեն անքնություն, մյուս 10-ը գտնում են, որ գիշերը քնելու հետ կապված որևէ խնդիր չեն ունեցել։

Հատուկ հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ ուղեղի բարձր ակտիվությունն ի վիճակի չէ փոխհատուցել քնի պակասը։