«Կորոնավիրուսը մեզ համար, փառք Աստծու, անցնում է թեթեւ սցենարով: Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է՝ տարիքով մարդկանց հետ խնդիր չի լինի»,- այսօր «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց տարիքով մարդկանց ինքնամեկուսանալ, եթե ջերմություն ունեն: Երիտասարդության համար կորոնավիրուսն այդքան վտանգավոր չէ: «Մենք իրար աջակցելով կհաղթահարենք այդ ամենը»,- վստահ է կառավարության ղեկավարը: