Ըստ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տրամադրած տվյալների` դեկտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,714,785 ԱՄՆ դոլար՝ 404.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 105,158,467 ԱՄՆ դոլար՝ 406.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,880,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 404.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,719,157 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 405.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,233,516 EUR՝ 554.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,945,787 EUR՝ 558.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 780,699,761 ՌԴ ռուբլի՝ 12.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140,853,185 ՌԴ ռուբլի՝ 12.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար: