2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մարտի 30-ին անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:
Նման վարժանքները նպաստում են տանկիստների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերի լիարժեք տիրապետմանը:
Այս մասին տեղեկավցնում է ՊՆ լրատվական ծառայությունը։