2013-ին համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից մարզպետարաններին հատկացրել է շուրջ 7.4 մլրդ դրամ՝ կապիտալ ներդումներ իրականացնելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ Ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվել են կրթական, նախադպրոցական, մշակութային, առողջապահական հաստատությունների, համայնքային կենտրոնների, բազմաբնակարան շենքերի վերանորոգմանն ու վերակառուցմանը:
«Մարզերին հատկացված միայն հրատապ ծրագրով վերանորոգվել են 97 համայնքի 114 դպրոցներ՝ բարելավելով շուրջ 18750 աշակերտների ուսումնական պայմաններ, 28 շենքերում իրականացվել են 61 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, 28 համայնքներում իրականացվել են 30 մշակութային օբյեկտների վերանորոգման աշխատանքներ»,- ասաց Վ. Տերտերյանը: